Ռուսաստանում երկու տղամարդ 35.000 շիշ օղի է գողացել
Մերձմոսկովյան Դմիտրովյան շրջանում ալկոհոլային խմիչքների խոշոր խմբաքանակի գողության կասկածանքով երկու տղամարդ է ձերբակալվել: Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն` հղում անելով 360 հեռուստաալիքին:
Աղբյուրը մանրամասնում է, որ գողացված ապրանքի ընդհանուր գումարը 9 միլիոն ռուբլի է:
Լոգիստիկ կենտրոնի աշխատակիցները, ընկերության անվտանգության աշխատակցի հետ նախօրոք պայմանավորվելով, առանց որևէ խոչընդոտի դուրս են բերել օղու շշերով բեռնված բեռնատարը: Վարձատրության կարգով տղամարդիկ պատվիրատուից 300 հազար ռուբլի են ստացել: Ընդհանուր առմամբ, գողացվել է 35 հազար շիշ օղի:
Նշվում է, որ կասկածյալները` պահեստի 34-ամյա աշխատողն ու 44-ամյա վարորդը, ձերբակալվել են գողությունից մի քանի օր անց. նրանց դեմ յուրացնելու կամ վատնելու մեղադրանքով քրեական գործ է հարուցվել: Այս իրավախախտման համար սպառնում է 10 տարի ժամկետով ազատազրկում:
Ներկա պահի դրությամբ իրավապահ մարմինները որոնում են գողացված ապրանքը և հանցագործության պատվիրատուին:










