Ֆլորիդայում երկու գնացք է բախվել. զոհերի և տուժածների վերաբերյալ տեղեկություններ դեռ չկան (լուսանկարներ)

18:57 • 16.11.16

ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Մարիոն շրջանում երկու գնացք է բախվել և դուրս եկել գծերից. այս մասին հաղորդում է Fox 35-ը:

Աղբյուրը մանրամասնում է, որ վթարի հետևանքով վառելիքի արտահոսք է տեղի ունեցել: Ներկա պահի դրությամբ զոհերի կամ տուժածների վերաբերյալ տեղեկություններ չեն հաղորդվում:

Նշվում է, որ միջադեպի պատճառները պարզվում են: