Ամերիկացուն ազատել են աշխատանքից՝ Թրամփին գնդակահարելու խոստման պատճառով

16:04 • 16.11.16

ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Սան Դիեգո քաղաքում տեղակայված PacketSled ընկերության տնօրենին ազատել են աշխատանքից այն բանից հետո, երբ նա Facebook-ի մեկնաբանություններում հայտնել է, որ պատրաստ է դիպուկահար հրացանով սպանել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին:


«Ես մտադիր եմ սպանել նորընտիր նախագահին: Հայտնեք այս մասին գաղտնի ծառայություններին»,- գրել է տղամարդը:


Mashable-ը գրում է, որ ամերիկացու հաղորդագրության էկրանապատկերը հայտնվել է Reddit պորտալում, որտեղ դրան ուշադրություն են դարձրել Թրամփի կողմնակիցները: Նրանք անմիջապես հայտնել են այս մասին իրավապահ մարմիններին:


Նշվում է, որ արդյունքում տղամարդուն ազատել են աշխատանքից:


«Ընկերության տնօրենների խորհուրդը ցանկանում է, որ բոլորի համար պարզ լինի` մենք չենք արդարացնում նրա հայտարարությունները, որոնք չեն արտացոլում ընկերության, դրա աշխատակիցների, ներդրողների կամ գործընկերների հայացքներն ու կարծիքը», - ասվում է հայտարարության մեջ:


Նախկին տնօրենի խոսքով` իր մեկնաբանությունները Facebook-ում ընդամենը կատակ են եղել անձնական զրույցի կոնտեքստում:


«Ներողություն եմ խնդրում, եթե ինչ-որ մեկն իմ ասածը լուրջ է ընդունել, վիրավորական համարել կամ անհանգստություն առաջացրել»,- ասել է նա: