Իտալացիների հնարամիտ գյուտը թույլ է տալիս գինին վայելելիս փոքրիկ պատմություններ ընթերցել (լուսանկարներ)
Լավ գինին և ընթերցանությունը կարող են հիանալիորեն համադրվել, ինչպես կինոդիտումն ու եգիպտացորենի բոված հատիկները:
Ինչպես ներկայացնում է Boredpanda.com-ը, նման մտահաղացմամբ հանդես է եկել իտալացի գինեգործարաններից մեկը` համագործակցելով դիզայներական գործակալության հետ: Համագործակցության արդյունքում հետաքրքիր արտադրանք է ստեղծվել, որը կգրավի գինու և ընթերցանության սիրահարների ուշադրությունը:
Librottiglia (իտալերեն «գիրք» և «շիշ» բառերի համադրությունը) շարքում տարբեր տեսակի գինիներ են ընդգրկվել` «համեմված» մի փոքր գրականությամբ: Այս շարքում տեղ գտած գինիները ներկայանում են փոքրիկ պատմություններով ու հեքիաթներով, որոնք ամրացված են հենց շշին և հարմար են թերթելու համար:
Ներկայում, իհարկե, պատմությունները տպագրվել են միայն իտալերենով:













