Թողարկվել է «Ո՞վ է սպանել Կուրտ Կոբեյնին» գրաֆիկական վեպի թրեյլերը (տեսանյութ)
Համացանցում հրապարակվել է «Ո՞վ է սպանել Կուրտ Կոբեյնին» գրաֆիկական վեպի թրեյլերը, որը պատմում է ամերիկյան Nirvana ռոք խմբի առաջնորդ Կուրտ Կոբեյնի կյանքի և մահվան պատմությունը:
Lenta.ru-ն գրում է, որ գիրքը ստեղծել է նկարիչ Նիկոլաս Օտերոն` ֆրանսիացի գրող Էլոիզա դե Բելիսենի «Բոդայի վեպը» ստեղծագործության մոտիվներով: Պատմությունը ներկայացվում է Կուրտ Կոբեյնի ալտեր էգո հանդիսացող Բոդդայի անունից, քանի որ հենց այս անունով է երաժիշտը ստորագրել ինքնասպանությունից առաջ արված իր գրությունը:
Նշվում է, որ վեպի թրեյլերը հրապարակվել է Consequence of Sound հրատարակության YouTube ալիքում:










