Բելառուսը մոլորակի ամենակայուն անկյուններից մեկն է. Լուկաշենկո
Բելառուսը մոլորակի ամենակայուն անկյուններից մեկն է: Այդ մասին այսօր լրատվամիջոցների հետ հանդիպմանը հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, հայտնում է belta.by-ն:
«Մեր դռները միշտ բաց են բարի մարդկանց համար: Դա աստիճանաբար հասկանում են թե՛ Հին, թե՛ Նոր աշխարհում: Բելառուսը երբեք չի խախտել Եվրոպայում անդորրը: Ավելին, այսօր այն մոլորակի ամենակայուն անկյուններից մեկն է»,- ասել է Ալեքսանդր Լուկաշենկոն:
Նախագահն ընդգծել է, որ Բելառուսը բազմաթիվ ջանքեր է գործադրում, որպեսզի եվրոպական մայրցամաքն ապրի հանգիստ և զարգանա: «Այդ աշխատանքը դառնում է է՛լ ավելի արդյունավետ, երբ մենք այն անում ենք միասին՝ որպես Միութենական պետության եղբայրական ժողովուրդներ»,- վստահ է պետության ղեկավարը:










