Mercedes-ը ներկայացրել է 300.000 դոլարանոց շքեղ Maybach կաբրիոլետը (լուսանկարներ)
Գերմանական հեղինակավոր Mercedes-Benz մեքենաշինական ընկերությունը Լոս Անջելեսում ներկայացրել է Mercedes-Maybach S 650 շքեղ կաբրիոլետը, որն արտադրվելու է միայն 300 օրինակով:
Ինչպես նշում է The Verge-ը, այն համալրված է 6 լ աշխատանքային ծավալով, 621 ձիաուժ հզորությամբ V12 թվինտուրբո շարժիչով, որն առավելագույնը զարգացնում է 250 կմ/ժ արագություն:
Աղբյուրը հավելում է, որ մեքենան հասանելի է կարմիր (Zircon Red), կապույտ (Cote d’Azur Blue) և սպիտակ (Diamond White) գունային տարբերակներով: Կաբրիոլետի գինը 300.000 դոլար է:
![]()
![]()
![]()
![]()
![]()
![]()
![]()










