Էլեկտրոնային ծխախոտը բացասաբար է ազդում լնդերի և ատամների վրա. հետազոտություն

16:35 • 17.11.16

ԱՄՆ Նյու Յորք նահանգի Ռոչեսթերի համալսարանի մի խումբ գիտնականներ հետազոտություն են անցկացրել և պարզել, որ էլեկտրոնային ծխախոտը բացասական ազդեցություն է գործում մարդու լնդերի և ատամների վրա:

Ինչպես նշում է Lenta.ru-ն, հետազոտության արդյունքները հրապարակվել են Oncotarget գիտական ամսագրում:

«Մենք կարողացել ենք ցույց տալ, որ էլեկտրոնային ծխախոտի գոլորշու ջերմացման գործընթացի ժամանակ օրգանիզմը բորբոքիչ սպիտակուցներ է արտազատում, ինչը բերում է բջիջների վնասվածքների և նպաստում բերանի խոռոչի հիվանդությունների զարգացմանը»,- բացատրել է հետազոտության հեղինակ Իրֆան Ռախմանը:

Հետազոտությունում նաև ասվում է, որ էլեկտրոնային ծխախոտի հեղուկի բաղադրության մեջ մտնող զանազան անուշաբույր նյութերը վնաս են հասցնում առողջությանը: Դրանից բացի, բազում հեղուկների բաղադրիչ մաս հանդիսացող նիկոտինը նույնպես առաջացնում է լնդերի հիվանդություններ:


Աշխատության հեղինակները պլանավորում են շարունակել հետազոտությունն ու պարզել, թե ինչպես է էլեկտրոնային ծխախոտն ազդում առողջության վրա երկարաժամկետ հեռանկարում:

Էլեկտրոնային ծխախոտը բացասաբար է ազդում լնդերի և ատամների վրա. հետազոտություն