Էրդողանն Արևմուտքին մեղադրել է «ԻՊ»-ին աջակցելու մեջ

19:31 • 17.11.16

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ելույթ ունենալով Պակիստանի խորհրդարանում, հայտնել է, որ Արևմուտքն աջակցում է «Իսլամական պետություն» խմբավորության ահաբեկիչներին: Այս մասին հաղորդում է Anadolu գործակալությունը:

Էրդողանը նշել է, որ ահաբեկիչների զենքն արտադրվում է արևմտյան երկրներում:

«Սրանք մարդասպաններ են, որոնք թափում են մուսուլմանների արյունը, և որոնց պետք է ոչնչացնել: Հակառակ դեպքում ոչ Թուրքիայում, ոչ Պակիստանում և ոչ ամբողջ իսլամական աշխարհում կայունություն չի լինի», — ասել է նա:

Նախագահի խոսքով` երկիրն ակտիվ պայքար է մղում «Իսլամական պետության» ահաբեկիչների դեմ: Նա կոչ է արել «դադարեցնել մուսուլմանների զգացմունքներով մանիպուլյացիա անելու ցանկացած փորձ» գրոհայինների կողմից: