Մոսկվաբնակ «սթրիթռեյսեր» Մառա Բաղդասարյանի նկատմամբ 44 000 ռուբլու տուգանք են սահմանել. նրա գործով բողոքը կքննվի նոյեմբերի 14-ին
Մոսկովյան դատարանն այսօր վեց վարչական գործ է քննել Gelandewagen մեքենայով մրցավազքերի մասնակցող Մառա Բաղդասարյանի նկատմամբ`կապված երթևեկության կանոնները խախտելու համար տուգանքները ժամանակին չվճարելու հետ:
Ինչպես տեղեկացնում է РИА Новости-ն` վկայակոչելով դատարանի մամուլի քարտուղարին, 6 գործի քննության արդյունքում Բաղդասարյանի նկատմամբ 44 000 ռուբլի գումարի չափով տուգանք է սահմանվել:
Հիշեցնենք, որ երեքշաբթի դատարանի կայացրած որոշմամբ` Բաղդասարյանի նկատմամբ 14-օրյա կալանք էին սահմանել, որից հետո պաշտպանությունը բողոք էր ներկայացրել այդ որոշման դեմ: Բողոքարկումը դիտարկվելու է նոյեմբերի 18-ին:
Բաղդասարյանի գործով դատական քննությունների 5 օրվա ընթացքում որոշում էր կայացվել նրան պարտավորեցնել 595-ժամյա հարկադիր աշխատանք կատարելու:










