Metallica խումբն իր հիթը կատարել է խաղալիք երաժշտական գործիքներով (տեսանյութ)

20:56 • 17.11.16

Ամերիկյան «Մետալիկա» խումբը իր Enter Sandman հիթը կատարել է խաղալիք երաժշտական գործիքներով: Կատարման տեսագրությունը հրապարակվել է YouTube-ում` Ջիմի Ֆելոնի շոուի էջում:

Ինչպես ներկայացնում է Billboard-ը, նման ելույթը կարելի է անվանել «աներևակայելի», իսկ հայտնի երգի նման տարբերակ այլևս հնարավոր է չտեսնել: Metallica պմբի անդամներին օգնել են ինքը Ֆելոնը և The Roots խումբը:

Երաժիշտները նվագել են խաղալիք կլառնետով, թմբուկով, կիթառով, դաշնամուրով և այլ գործիքներով:

Նոյեմբերի 18-ին Metallica-ն նոր ալբոմ է թողարկելու` Hardwired…To Self-Destruct խորագրով: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ խումբը վերջին ութ տարվա ընթացքում առաջին ալբոմը կթողարկի:

 

 

 

Metallica խումբն իր հիթը կատարել է խաղալիք երաժշտական գործիքներով (տեսանյութ)