ՆԱՍԱ-ն ցուցադրել է աշխարհում խոշորագույն` 1000 տոննա կշռող տրանսպորտային միջոցները (տեսանյութ)
ՆԱՍԱ-ն ներկայացրել է երկու հսկայական տրանսպորտային միջոցները, որոնք նախատեսված են հրթիռները տեղափոխելու և արձակման հրապարակ հասցնելու համար:
Ինչպես ներկայացնում է Business Insider-ը, տրանսպորտային միջոցներից յուրաքանչյուրը 1000 տոննա է կշռում: Դրանք օգտագործվում են հրթիռներ, տիեզերանավեր և այլ մեծածավալ սարքավորումներ տեղափոխելու համար Քենեդիի անվան տիեզերական կենտրոնում:
Այս սարքերը կարող են միևնույն ժամանակ տեղափոխել նաև արձակման շարժական հարթակները, որտեղից հրթիռները տիեզերք են ուղարկվում:
Հրթիռների տեղափոխման համար նախատեսված ՆԱՍԱ-ի այս սարքերը խոշորագույնն են աշխարհում երբևէ կառուցված տրանպորտային միջոցների շարքում: ՆԱՍԱ-ն դրանք սկսել է օգտագործել 1965-ին Apollo նախագծի շրջանակներում:
Ամեն մի սարքն ունի 16 շարժիչ, 4 գեներատոր և շարժվում են 1.5 կմ/ժամ արագությամբ:
Տեսանյութը՝այստեղ։










