Մահվան ելքով ՃՏՊ Մալիշկա գյուղում
Նոյեմբերի 16-ին ոստիկանության Եղեգնաձորի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 3.30-ի սահմաններում, 1988 թ. ծնված Վաղինակ Նազարյանի վարած «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Մալիշկայի գյուղամիջյան ճանապարհին դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել հողե թմբին:
Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից։
Պատահարի հետևանքով վորորդը տեղում մահացել է: Կատարվում է քննություն:










