Բեռլինում գտնվող Օբաման իր օրը սկսել է մարզասրահ այցելելով. Bild
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, որը չորեքշաբթի օրվանից գտնվում է Բեռլինում, իր օրը սկսել է Adlon հյուրանոցի մարզասրահից, հաղորդում է РИА Новости-ն` հղում անելով Bild-ին:
Աղբյուրը մանրամասնում է, որ մոխրագույն մարզահագուստ հագած Օբաման իր անհատական մարզչի ղեկավարությամբ վարժությունների ցիկլ է արել բիցեպսի և տրիցեպսի համար, ինչպես նաև՝ մի քանի արտակորում: Նշվում է, որ սա նախագահի սովորական առօրյայի մի մասն է:
Կայքը գրում է, որ Օբամայի այսօրվա առավոտը պատկերող լուսանկարներ չկան, քանի որ նախագահի անվտանգության աշխատակիցները լրագրողներին և մարզասրահի մյուս հյուրերին խստորեն արգելել են լուսանկարներ անել:










