Պուտինը պետք է պատժվի. ԱՄՆ սենատոր
ԱՄՆ Հանրապետական կուսակցությունից սենատոր Լինդսի Գրեմը հայտարարել է Ռուսաստանի կողմից իրականացված կիբեռհարձակումների հետաքննության անհրաժեշտության մասին, որոնց միջոցով Կրեմլը կարողացել է ազդել ԱՄՆ-ում նախագահական ընտրությունների ընթացքի վրա, հայտնում է CNN-ը:
«Մի վայրկյան ենթադրելով, որ մենք հավատում ենք, որ ռուսական կառավարությունը կառավարել է երրորդ կազմակերպությունների, որոնք հաքերային գործունեության օգնությամբ միջամտել են մեր ընտրությունների ընթացքին, պարզ է դառնում, որ դրան պետք է պատիժ հետևի: Պուտինը պետք է պատժվի»,- ասել է Գրեմը:
Հաղորդվում է, որ այս հռետորաբանությունը հակասում է Ռուսաստանի հետ հարաբերությունները կարգավորելու ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի մտադրություններին:
«Դոնալդի հետ մեզ մոտ ակնհայտ տարաձայնություններ կան»,- խոստովանել է սենատորը:










