Երևանում 16 և 17 տարեկան աղջիկներ են վթարի ենթարկվել. նրանց վիճակը կայունանում է
Երեկ Երևանում վթարի են ենթարկվել 16 և 17 տարեկան աղջիկներ, որոնք տեղափոխվել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Tert.am-ի հետ զրույցում դեպքի վերաբերյալ այս տեղեկությունը հաստատեց «Շտապօգնություն» ՓԲԻ տնօրեն Թագուհի Ստեփանյանը:
«Սուրբ Աստվածամայր» Բժշկական կենտրոնի վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքի ղեկավար Աննա Չոբանյանը Tert.am-ին հայտնեց, որ աղջիկների վիճակը կայունացել է, նրանք դուրս են եկել ցավային շոկից և տեղափոխվել հիվանդասենյակներ` մեկը նևորոլոգիական, մյուսը վիրաբուժական բաժանմունքների:
«Աղջիկների վիճակը կայուն է, նրանցից մեկն ուներ գանգոսկրի հիմի կոտրվածք ու կոնքոսկրի, մյուսը՝ ազդրի և կոնքոսկրի»,- հայտնեց ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքի պատասխանատուն:










