Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ է նշանակվել Սամվել Ասատրյանը (լուսանկար)
ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի թափուր պաշտոնում ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով նշանակվել է Սամվել Ասատրյանը:
Այս մասին Tert.am–ին հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Գնդապետ Սամվել Ասատրյանը երկար տարիներ նույն վարչության պետի տեղակալն էր:
Նախկինում վարչությունը ղեկավարում էր Գագիկ Ավետիսյանը, ով որոշ ժամանակ առաջ մահացել էր։
Լուսանկարում՝ ձախից երկրորդը Սամվել Ասատրյանն է










