ՆԱՏՕ-ի գագաթաժողովը չի հետաձգվել, օրը որոշված չէր. Գլխավոր քարտուղարի փոխօգնական

17:45 • 17.11.16

ՆԱՏՕ-ի տարեկան գագաթնաժողովն ամենևին չի հետաձգվել: Tert.am-ի հարցին ի պատասխան ասաց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի փոխօգնական Ջեյմի Շին՝ հակադարձելով արևմտյան մամուլում տեղ գտած լուրերին, թե ԱՄՆ նորընտիր նախագահի ընտրությունն էր պատճառը, որ տարեսկզբին նախատեսված գագաթաժողովը հետաձգվեց:

«Նախ ճշտեմ, որ գագաթաժողովը չի հետաձգվել, պատճառն այն է, որ ժամկետ երբևէ չէր էլ որոշված: Իհարկե, անհերքելի է, որ ԱՄՆ նոր վարչակազմն անցնում է գործի, և դա լինելու էր ամեն դեպքում՝ անկախ նրանից, թե որ կողմը կհաղթեր՝ դեմոկրատները, թե՞ հանրապետականները»,- նշեց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի փոխօգնականը:

Շին շեշտեց, որ վստահ է՝ գագաթաժողովն ամեն դեպքում տեղի կունենա, պարզապես «իմաստալից է այն անցկացնել այն ժամանակ, երբ բոլորը պատրաստ են»: