Ֆրանսիայի խորհրդանիշ կնոջը մարմնավորած Սոֆի Մարսոն նշում է 50-ամյակը
Ֆրանսուհի Սոֆի Մարսոն դերասանուհու կարիերան սկսել է 14 տարեկանում, երբ աշխատելիս է եղել պատանեկան գործակալությունում, որտեղ էլ գլխավոր դերասանուհու են փնտրել «Բում» (1980) կատակերգության համար:
Ֆիլմը մեծ հաջողություն ունեցավ, և երկու տարի անց նկարահանվեց շարունակությունը, որից հետո դերսանուհին արժանացավ «Սեզար» կինոմրցանակի:
Ինչպես ներկայացնում է Gazeta.ru-ն, այժմ Մարսոյի կինոդարանում ավելի քան 40 ֆիլմ է ընդգրկված, որոնցում նա հիմնականում գլխավոր դերեր է մարմնավորել: Ֆրանսուհին նկարահանվել է Ժերար Դեպարդիեի, Կատրին Դենևի, Մել Գիբսոնի, Փիրս Բրոսնանի հետ:
Սոֆի Մարսոն բազմիցս հավակնել է դառնալ Ֆրանսիայի խորհրդանիշ Մարիաննայի նախատիպը և 2012-ին հաղթել է եզակի մրցույթում` շրջանցելով Մարիոն Կոտիարին և Վանեսա Պարադիին: Այսօր ֆրանսուհին նշում է իր 50-ամյա հոբելյանը:




















