Թայվանում ավելի քան 10 հազար մարդ բողոքի ցույցի է դուրս եկել միասեռ ամուսնությունների դեմ (տեսանյութ)

16:04 • 17.11.16

Թայվան կղզու վարչական կենտրոն Թայբեյում մոտ 10 հազար մարդ բողոքի ցույցի է դուրս եկել` իշխանություններից պահանջելով չընդունել միասեռ ամուսնությունները թույլատրող օրինագիծը:

The Straits Times-ը գրում է, որ ցուցարարների դժգոհության պատճառ է հանդիսացել խորհրդարանում կղզու քաղաքացիական օրենսգրքում երկու ուղղում մտցնելու վերաբերյալ քննարկման մտադրությունը:

«Մենք չենք ուզում, որ սոցիալական փոքրամասնությունը ոչնչացնի ամուսնության ինստիտուտը. նրանք կարծում են, թե կարող են անել այն ամենը, ինչ ուզում են»,- լրագրողներին պատմել է ակտիվիստներից մեկը:

Աղբյուրը մանրամասնում է, որ ցուցարարների մոտ հավաքվել է ոչ ավանդական սեռական կողմնորոշման կողմնակիցների խումբ. ցուցարարների միջև որևէ բախում տեղի չի ունեցել:

Նշվում է, որ դեկտեմբերին պլանավորվում է խորհրդարանում ներկայացնել օրինագծի վերջնական տարբերակը. քվեարկությունը նախատեսվում է 2017 թվականի փետրվարին: