«Թրամփի աչքերով» Պուտինի մասին տեսանյութը հավաքել է կես միլիոն դիտում (տեսանյութ)

18:40 • 17.11.16

Մոտ կես միլիոն դիտում և ավելի քան հազար մեկնաբանություն է հավաքել YouTube-ում տեղադրված Վլադիմիր Պուտինի մասին երգով տեսանյութը: Ռուսաստանի նախագահը տեսանյութում ներկայացված է այնպիսին, ինչպիսին, տեսանյութի հեղինակների կարծիքով, նրան տեսնում է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը. գրում է vesti.ru-ն:


«Ինչ հիանալի կլիներ, եթե մենք հաշտ լինեինք Ռուսաստանի հետ: Ես ճի՞շտ չեմ»,- «Թրամփի» այս խոսքերով է սկսվում տեսանյութը, որը հրապարակել է Ալեն Դալես կեղծանունով օգտատերը: Ալեն Դալես էր ամերիկացի դիվանագետի և հետախույզի անունը, ում վերագրվում է Խորհրդային Միության կործանման «Դալեսի ծրագրի» ստեղծումը:


«Այ մեզ մոտ էլ լիներ Պուտինի պես նախագահ»,- երգում է հեղինակը:


Տեսանյութը մոնտաժվել է Պուտինի և Թրամփի մասնակցությամբ կադրերից, որոնք արվել են տարբեր ժամանակներում: