Երևանի Օրբելի փողոցի եռաֆազ ենթակայանում աշխատակից է հոսանքահարվել և մահացել. shamshyan.com
Երևանի Օրբելի փողոցի 64 շենքի հարևանությամբ գտնվող եռաֆազ էլեկտրաենթակայանում աշխատակից է հոսանքահարվել և մահացել։
Ինչպես հայտնում է shamshyan.com կայքը, այս մասին ահազանգը ստացել է Արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Փրկարարներն ու բժիշկները նշված ենթակայանում հայտնաբերել են 54-ամյա Վոլոդյա Գապոյանի դին՝ հոսանքահարված վիճակում, ով բնակվում է Էրեբունի վարչական շրջանում։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։










