Ավստրալիայում 21-ամյա երիտասարդը բանկում ինքնահրկիզվել է. բռնկված հրդեհից 27 մարդ է տուժել (լուսանկարներ)
Ավստրալիայում 21-ամյա երիտասարդն ինքնահրկիզում է իրականացրել բանկերից մեկում: Դեպքը տեղի է ունեցել Մելբուրնի հարավ-արևելքում: Նա մտել է բանկ ու դյուրավառ հեղուկ լցրել իր ու բանկոմատի վրա, գրում է The Daily Mail-ը։
Հաղորդվում է, որ երիտասարդը ողջ է մնացել: Նրան տեղափոխել են հիվանդանոց:
Այնուամենայնիվ, բռնկված հրդեհից 27 մարդ է վիրավորվել, նրանցից 5-ը լուրջ վնասվածքներ են ստացել: Վիրավորների թվում 3 երեխա կա: Վեց մարդ հոսպիտալացվել է, մեկ հոգի մնում է ծայրահեղ ծանր վիճակում:



















