9-ամյա ամերիկացին անձնուրաց ցատկով փրկում է 11 ամսական եղբորը (տեսանյութ)
ԱՄՆ Ֆլորիդա նահանգի 9-ամյա բնակիչ Ջոզեֆ Լևին դարձել է իր ընտանիքի և համացանցի «հերոսը»` փրկելով փոքրիկ եղբորը ընկնելուց: Ինչպես տեղեկացնում է CNN-ը, կատարվածը տեսագրել է նրանց տանը տեղադրված տեսախցիկը:
Ինչպես երևում է տեսագրության մեջ, մայրը 11 ամսական երեխային պառկեցրել էր զգեստափոխելու համար նախատեսված սեղանին և չէր էլ հասցրել մի քանի վայրկյան շեղել ուշադրությունը, երբ փոքրիկը գլորվելով հասել էր սեղանի եզրին և անկասկած ցավոտ հարված կստանար հատակին ընկնելուց, եթե եղբայրը կողքին չլիներ և արագ ցատկով չբռներ նրան:
«Ես տեսա, թե ինչպես է նա գլորվում և վազեցի: Չգիտեմ` ինչպես հասա նրան, երբևէ այդքան արագ չէի վազել», - ասել է 9-ամյա Ջոզեֆը:
Մայրն, ով ակնթարթորեն հասցրել է և՛ վախենալ, և՛ հուզվել, և՛ հպարտանալ, Ջոզեֆին սուպերհերոս է անվանել:










