Երջանկությունը երբեք չի այցելում նրանց, ովքեր չեն գնահատում այն, ինչ ունեն. Բուդդայի խորհուրդները սիրո մասին

22:52 • 18.11.16

Արիական շակյա ցեղի Գաութամա տոհմում ծնված Բուդդայի (հինդիում` «լուսավոյալ») մտքերը, ով հին հնդկական փիլիսոփայական ուսմունքի` բուդդայականության հիմնադիրը, իրենց արդիականությունը չեն կորցրել ժամանակի ընթացքում և կիրառելի են նաև մեր օրերում:

Այս մասին գրում է AdMe.ru-ն` ներկայացնելով նրա իմաստուն և պարզ թվացող խորհուրդները, որոնք կօգնեն հարաբերություններն առավել երջանիկ և ներդաշնակ դարձնել:

1.Սիրեք ինքներդ ձեզ

Եթե դուք իրապես սիրում եք ինքներդ ձեզ, դուք երբեք չեք նեղացնի ուրիշներին:

2.Վայելեք այն, ինչ կաք

Հանգստությունը ներսից է գալիս, մի փնտրեք այն դրսում:

3.Սեր և հոգատարություն պարգևեք

Սիրեք ողջ աշխարհն այնպես, ինչպես մայրն է սիրում իր միակ զավակին:

4.Ընտրեք բառերը

Այն ամենն, ինչ ասում ենք, պետք է զգուշությամբ ընտրվի, քանի որ մեր խոսքերը բարենպաստ կամ բացասական ազդեցություն կունենան նրանց վրա, ովքեր լսում են մեզ:

5.Մոռացեք ատելության մասին

Ատելությունը հնարավոր չէ հաղթահարել ատելության միջոցով: Ատելությանը հաղթում է միայն սերը:

6.Երախտապարտ եղեք

Երջանկությունը երբեք չի այցելում նրանց, ովքեր չեն գնահատում այն, ինչ արդեն ունեն:

 

 

Երջանկությունը երբեք չի այցելում նրանց, ովքեր չեն գնահատում այն, ինչ ունեն. Բուդդայի խորհուրդները սիրո մասին