Չինաստանում ցուցահանդեսի ժամանակ ռոբոտը վնասել է մի տղամարդու

15:55 • 18.11.16

Չինական Շենչժեն քաղաքում կայացած China Hi-Tech Fair (CHTF) ցուցահանդեսի ժամանակ ռոբոտը վնասել է մի տղամարդու, հաղորդում է Lenta.ru-ն:


Աղբյուրը մանրամասնում է, որ հիմնականում 4-12 տարեկան երեխաների ուսուցման նպատակով ստեղծված մեքենայի աշխատանքում խափանում է տեղի ունեցել: Ռոբոտը կոտրել է ապակե ստենդի մի մասը, ինչից հետո «հարձակվել» է իր կողքով անցնող ցուցահանդեսի այցելուի վրա: Ոտքի վնասվածք ստացած տղամարդը տեղափոխվել է հիվանդանոց:

Նշվում է, որ միջադեպի պատճառը դեռևս չի պարզվել:


Սպիտակ գույնի ռոբոտը գրաֆիկական դիսփլեյ ունի, որի վրա արտապատկերվում է հույզեր արտահայտող դեմք:

Չինաստանում ցուցահանդեսի ժամանակ ռոբոտը վնասել է մի տղամարդու