Նոբելյան մրցանակակիր Բոբ Դիլանը կարող է դասախոսություն կարդալ Ստոկհոլմում 2017 թվականին

17:39 • 18.11.16

Շվեդական ակադեմիան ընթացիկ տարում ավանդական գրականության թեմայով դասախոսության փոխարեն որևէ այլ միջոցառում չի անցկացնի, սակայն հույս ունի, որ 2016 թվականի մրցանակակիր Բոբ Դիլանը 2017 թվականին կժամանի Ստոկհոլմ: Այս մասին հաղորդում է ТАСС-ը` հղում անելով ակադեմիայի մամուլի հաղորդագրությանը:

«Շվեդական ակադեմիան որոշել է Նոբելյան դասախոսության փոխարեն այլընտրանքային միջոցառում չանցկացնել: Հնարավոր է, որ հաջորդ տարվա գարնանը Բոբ Դիլանը ելույթ ունենա Ստոկհոլմում, և այդ դեպքում նա դասախոսություն կարդալու հիանալի հնարավորություն կունենա»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Անցած հինգշաբթի Շվեդական ակադեմիան տեղեկացրել է, որ Բոբ Դիլանը չի ժամանի Ստոկհոլմում կայանալիք մրցանակաբաշխության արարողությանը: Այս մասին Դիլանն ակադեմիային տեղեկացրել է նամակով, բացատրելով, որ զբաղվածության պատճառով չի կարողանա ժամանել Ստոկհոլմ:


Հիշեցնենք, որ 2016 թվականին գրականության ոլորտում նոբելյան մրցանակը շնորհել են ամերիկացի երաժիշտ և հեղինակ-կատարող Բոբ Դիլանին:

Նոբելյան մրցանակակիր Բոբ Դիլանը կարող է դասախոսություն կարդալ Ստոկհոլմում 2017 թվականին