ՌԴ և Ֆրանսիայի ԱԳ նախարարները քննարկել են ԼՂ հակամարտության հարցով ՄԽ համանախագահների գործունեությունը

09:57 • 18.11.16

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը և Ֆրանսիայի արտաքին գործերի և միջազգային զարգացման նախարար Ժան-Մարկ Էյրոն նոյեմբերի 17-ին ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց են ունեցել: Այդ մասին ասված է ՌԴ ԱԳՆ կայքում հրապարակված հաղորդագրությունում:


Հաղորդագրության համաձայն՝ հեռախոսազրույցի ընթացքում նախարարները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման որոնման հարցի ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեությունը:


Ռուսաստանի և Ֆրանսիայի արտգործնախարարները քննարկել են նաև ռուս-ֆրանսիական հարաբերություններին առնչվող հարցեր: