Իվանկա Թրամփը ներկա է եղել հոր՝ ընտրություններից հետո օտարերկրյա առաջնորդի հետ առաջին հանդիպմանը (լուսանկարներ)
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը նոյեմբերի 8-ին կայացած ընտրություններից հետո առաջին անգամ հանդիպել է օտարերկրյա առաջնորդի հետ, հայտնում է Reuters-ը՝ մանրամասնելով, որ հանդիպումը կայացել է Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի հետ:
Մինչդեռ Politicoն հավելում է, որ 2 ղեկավարի հանդիպմանը ներկա է եղել նաև Թրամփի ավագ դուստրը՝ Իվանկա Թրամփը, ինչը ստիպում է ևս մեկ անգամ մտածել այն թեմայի շուրջ, որ նորընտիր նախագահը երկրի կառավարման հարցում մտադիր է ներգրավել իր ընտանիքի անդամներին:
Ինչ վերաբերում է Թրամփի և Աբեի հանդիպմանը, ապա այն կայացել է Trump Tower-ում և տևել է 1.5 ժամ:
Ճապոնացի պաշտոնյայի խոսքով՝ հանդիպումն անցել է «ջերմ մթնոլորտում»: Աբեն հրաժարվել է այլ մանրամասներ հաղորդել՝ ասելով միայն, որ Թրամփը վստահության արժանի հուսալի առաջնորդ է:
Նշվում է, որ նրանց հանդիպումը կրել է ոչ պաշտոնական բնույթ:










