Քաթարը 3.5 մլն դոլար է վճարել թեթև աթլետիկայի աշխարհի առաջնությունը հյուրընկալելու իրավունքի համար. ԶԼՄ-ներ
Քաթարը 3.5 մլն դոլար է վճարել, որպեսզի 2019-ին թեթև աթլետիկայի աշխարհի առաջնությունն անցկացվի Դոհայում: Այս մասին հայտնում է Russia Today-ը` վկայակոչելով Le Monde ֆրանսիական թերթը:
Աղբյուրի տվյալներով` Oryx Qatar Sports Investments ներդրումային հիմնադրամը 2011-ին ընդհանուր 3.5 մլն դոլար գումարի երկու փոխանցում է կատարել Pamodzi Sports Consulting ընկերության հաշվին:
Նշվում է, որ ընկերությունն առնչություն ունի Թեթև աթլետիկայի ֆեդերացիաների միջազգային ասոցիացիայի նախկին նախագահ Լամինա Դիակի որդու հետ: Դիակը 2016-ին ցմահ հեռացվել է այս մարզաձևի հետ կապված ցանկացած գործունեություն ծավալելուց: Ներկա պահին Դիակ հայրը հետախուզման մեջ է գտնվում Ինտերպոլի կողմից:
Թեթև աթլետիկայի աշխարհի առաջնությունը Դոհայում պետք է կայանա սեպտեմբերի 28-ից հեկտեմբերի 6-ն ընկած ժամանակահատվածում:










