Mercedes-Benz-ը կարող է ամենագնաց Maybach թողարկել
Գերմանական Mercedes-Benz ընկերության մենեջեր Մաթիաս Լուրսը պատմել է, որ ընկերությունը Maybach բրենդի զարգացման տարբեր ուղիներ է տեսնում, մասնավորապես` այս բրենդի ներքո կարող է ամենագնաց թողարկվել:
Ինչպես նշում է Autocar-ը, նոր ամենագնացը կկառուցվի Mercedes-Benz GLS-ի հիման վրա, սակայն տվյալ հարցի վերաբերյալ վերջնական որոշում դեռևս չի ընդունվել:
Լուրսը պարզաբանել է, որ ներկա սերնդի Maybach մոդելային գծում նոր EQ-ի հիման վրա էլեկտրամոբիլներ չեն լինի՝ չնայած ապագայում կարող են հայտնվել Maybach էլեկտրաքարեր:










