Լարսի անցակետը բաց է միայն անվաշղթաներով մարդատար ավտոմեքենաների համար

23:13 • 18.11.16

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 18-ի ժամը 21.00-ի դրությամբ` ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Լարսի անցակետը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համար անվաշղթաների կիրառման դեպքում: