Ֆիննախի «Էկոնոմիկա հանդեսը» և «Գնագոյացման վերլուծական ինֆորմացիոն կենտրոնը» լուծարվեցին
Ֆինանսների նախարարության «Գնագոյացման վերլուծական ինֆորմացիոն կենտրոն» ՊՈԱԿ-ը կլուծարվի, լուծարումից հետո մնացած դրամական միջոցները կուղղվեն պետական բյուջե, իսկ գույքը կամրացվի Ֆինանսների նախարարության աշխատակազմին:
Համապատասխան նախագիծը Կառավարության հաստատմանը ներկայացրեց ֆինանսների նախարարի տեղակալ, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը՝ նշելով, որ դա հնարավորություն կտա 50 մլն դրամ կրճատել տարեկան բյուջետային միջոցների օգտագործումից:
«ՊՈԱԿ-ի գործառույթները կիրականացնի առաջարկվող փոփոխությունների արդյունքում ստեղծվող՝ Ֆինանսների նախարարության «Գների ուսումնասիրության և վերլուծության գործակալությունը՝ 15 հաստիքով»,-ասաց Ջանջուղազյանը:
«Կարծում եմ՝ շատ ճիշտ որոշում է»,- արձագանքեց Կարեն Կարապետյանը:
Բացի այդ, լուծարվեց նաև «Էկոնոմիկա հանդես» փակ բաժնետիրական ընկերությունը, որի արդյունքում` վերջինիս կողմից իրականացվող գործառույթները կիրականացվեն ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի միջոցով:










