Նիկոլ Քիդմանը և նրա ամուսինը՝ «Առյուծ» ֆիլմի նյույորքյան պրեմիերային (լուսանկարներ)
«Երջանիկ ամուսնության գաղտնիքը պարզ է. պետք է սիրել իրար». այս խոսքերը պատկանում են դերասանուհի Նիկոլ Քիդմանին, որն իր ասվածն ապացուցում է գործողություններով։
Նյու Յորքի ժամանակակից արվեստի թանգարանում կայացած «Առյուծ» ֆիլմի պրեմիերային Քիդմանն ու նրա ամուսին Քիտ Ուրբանն այնպես են պահել իրենց, կարծես երեկ են ամուսնացել, այլ ոչ տասը տարի առաջ:
Ինչպես նշում է Tatler.ru-ն, իրադարձությունը լուսանկարող լրագրողները գոհ են եղել իրենց «որսից». աստղային ամուսինների քնքշանքը հոյակապ նյութ է լուրերի համար:
Նշենք, որ «Առյուծ» ֆիլմի ռեժիսորն է Գարթ Դևիսը, իսկ գլխավոր դերերը խաղացել են Նիկոլ Քիդմանը, Դև Պատելը, Ռունի Մարան, Դևիդ Ուենեմը, այլք:






















