Nokia-ն մտադիր է 2017-ին վերադառնալ սմարթֆոնների շուկա

22:16 • 18.11.16

Ֆիննական Nokia տրանսազգային ընկերությունը մտադիր է սմարթֆոնների արտադրմանը վերադառնալ 2017-ին: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը` վկայակոչելով Nokia power user կայքը:

2017-ի ծրագրերը ներկայացնելիս նշվել է «Nokia ապրանքանիշի սմարթֆոնների վերադարձը»: Ակնկալվում է, որ նոր հեռախոսները կթողարկվեն Android օպերացիոն համակարգով: Այս տարի ավելի վաղ Nokia-ն արդեն հայտարարել էր, որ մտադիր է վերադառնալ սնարթֆոնների և պլանշետների շուկա:

Ֆիննական տրանսազգային ընկերությունն զբաղվում շարժական, ֆիքսված, լայնաշերտ և IP-ցանցերի համար հեռուստահաղորդակցական սարքավորումների արտադրությամբ: Nokia-ի բաժնետոմսերը շրջանառվում են Ֆրանկֆուրտի և Նյու Յորքի ֆոնդային բորսաներում, ինչպես նաը Հելսինկիի ֆոնդային բորսայում:

Ընկերությունը Alcatel-Lucent –ի միաձուլումն ավարտին է հասցրել 2016-ի հունվարին: Գործարքի արժեքը կազմել է 15.6 մլրդ եվրո:

 
 

 

Nokia-ն մտադիր է 2017-ին վերադառնալ սմարթֆոնների շուկա