Փարաջանովի «Աշուղ Ղարիբը» կցուցադրվի Ստամբուլում

13:14 • 18.11.16

Ստամբուլում այսօր կկայանա հայ հանրահայտ կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի «Աշուղ Ղարիբ» ֆիլմի ցուցադրությունը, գրում է թուրքական «Բիանետ» լրատվական գործակալությունը: 

«Բիանետի» փոխանցմամբ`ցուցադրությունը տեղի կունենա Հայկական մշակույթի և համերաշխության միության սրահում: 

Միջոցառման ընթացքում ելույթ կունենա Ստամբուլի Մարմարա համալսարանի կինեմատոգրաֆիայի բաժնի ուսումնասիրությունների պատասխանատու Օնուր Այթաչը:


«Աշուղ Ղարիբը» Սերգեյ Փարաջանովի նշանավոր ֆիլմերից է։ Այն թողարկվել է 1988-ին և արժանացել մի շարք մրցանակների։ Ֆիլմը նվիրված է Անդրեյ Տարկովսկու հիշատակին։ 

 


Image result for parajanov ashiq kerib

Image result for parajanov ashik kerib

Image result for parajanov ashik kerib

Փարաջանովի «Աշուղ Ղարիբը» կցուցադրվի Ստամբուլում