ԱԺ արտահերթ նիստը՝ ուղիղ. քննարկվում է  «ՀՀ 2017թ-ի  պետական բյուջե» նախագիծը

11:04 • 18.11.16

Ազգային Ժողովը պատգամավորների նախաձեռնությամբ այսօր արտահերթ նիստ է գումարել:

ԱԺ օրակարգում «ՀՀ 2017թ-ի  պետական բյուջե» նախագծի քննարկման շարունակությունն է։

Մինչ այդ «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը կդրվի քվեարկության:

131 պատգամավորներից գրանցվել էր 98 պատգամավոր: Հաստատվեց արտահերթ նիստի օրակարգը, ըստ որի՝ կգումարվի 4 նիստ, յուրաքանչյուր նիստի ընդմիջման տևողությունը կլինի 30 րոպե: