Թողարկվել է «Ուղևորներ» ֆիլմից հատված (տեսանյութ)

16:01 • 18.11.16

Sony Pictures ընկերությունը հատված է թողարկել ամերիկացի դերասանուհի Ջենիֆեր Լոուրենսի մասնակցությամբ «Ուղևորներ» ֆիլմից: Կարճ տեսահոլովակում Լոուրենսը սուզվում է տիեզերանավում գտնվող արհեստական ձգողականությամբ լողավազանի մեջ, և լողալու ընթացքում ձգողականության դաշտն անհետանում է:

Lenta.ru-ն գրում է, որ ֆանտաստիկ դրամայի գործողությունները տեղի են ունենում տիեզերանավում, որի բոլոր ուղևորներին 90 տարով արհեստական քնի մեջ են մտցրել: Ջենիֆեր Լոուրենսի և Քրիս Պրետի հերոսներն արթնանում են ժամանակից շուտ...

Նշվում է, որ ռեժիսոր Մորտեն Թիլդումի ֆիլմում նկարահանվել են նաև Մայքլ Շինն ու Էնդի Գարսիան:

 

 

Թողարկվել է «Ուղևորներ» ֆիլմից հատված (տեսանյութ)