Ֆիլիպինների նախկին բռնապետին կհուղարկավորեն ազգային հերոսների գերեզմանում

11:34 • 18.11.16

Ֆիլիպինների նախկին բռնակալ Ֆերդինանդ Մարկոսն ուրբաթ կհուղարկավորվի ազգային հերոսների գերեզմանում՝ չնայած իրավապաշտպանների բողոքներին, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:


Մարկոսի հուղարկավորության մասին համապատասխան հրահանգն ավելի վաղ տվել է Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն: Անցած շաբաթ այդ հրամանը հաստատել է երկրի գերագույն դատարանը: Դատարանը նաև մերժել է այդ հրամանի կատարման դեմ բոլոր խնդրագրերը:


«Դա կլինի պետական հուղարկավորություն, բայց շատ համեստ»,- հայտարարել է Մանիլայի ոստիկանության ղեկավար Օսկար Ալբայալդեն:


Նախկին նախագահի որդի Ֆերդինանդ Մարկոս կրտսերը դատարանին և նախագահ Դուտերտեին շնորհակալություն է հայտնել ընտանիքի անունից: Նախկին բռնապետի հուղարկավորության մասին որոշումը հետաձգվում էր վերջին 25 տարիների ընթացքում:


Ֆերդինանդ Մարկոսը Ֆիլիպինների նախագահն է եղել 1965-1986 թվականներին: