Տավուշում «Mitsubishi Pajero» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
17:53 • 18.11.16
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն նոյեմբերի 18-ին, ժամը 13.53-ին տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Գանձաքար գյուղի սկզբնամասում այրվում է ավտոմեքենա:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 14.07-ին, մարվել՝ 14.18-ին:
Ամբողջությամբ այրվել է «Mitsubishi Pajero» մակնիշի 34 SQ 104 պետհամարանիշով ավտոմեքենան:
Placeholder










