Քննարկվում է 1000 դրամ պարտադիր վճարը կամավոր դարձնելու առաջարկը. Վահրամ Բաղդասարյան
Կա հնարավորություն, որ 1000 դրամ զինծառայողների հիմնադրամին փոխանցելու մասին պարտադիր վճարը դառնա կամավոր: ԱԺ-ում ճեպազրույցների ժամին այս մասին հայտարարեց ԱԺ «Հանրապետական» խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
Իշխող մեծամասնության ղեկավարը նշեց, որ նախագիծը հնարավոր է փոխվի՝ պարտադիր բաղադրիչը դառնա կամավոր:
«Այդ պարտադիր սկզբունքը քննարկման առարկա է, ով ցանկանում է հրաժարվել, այդ հարցը կարելի է նայել: Ստիպողաբար ոչինչ չի կարելի անել: Կա նման առաջարկություն, քննարկվում է: Դա վատ տարբերակ չէ, եթե գրավոր մարդը հրաժարվի, հնարավոր է՝ չվճարի»,- հայտարարեց Վահրամ Բաղդասարյանը:
Հիշեցնենք, որ Ազգային ժողովը երեկ 102 կողմ, 3 դեմ և 0 ձեռպահ քվեարկությամբ առաջին ընթեցմամբ ընդունեց զոհված զինծառայողների կամ հաշմանդամ զինծառայողների ընտանիքներին քաղաքացիների աշխատավարձերից 1000–ական դրամ պարտադիր կարգով փոխանցելու մասին օրինագիծը։










