Միխայիլ Զադորնովը չեղարկել է բոլոր ներկայացումները նոր երկարատև բուժման պատճառով

21:51 • 18.11.16

Ռուս երգիծաբան Միխայիլ Զադորնովի պաշտոնական կայքի հայտարարությունների բաժնում նոյեմբերի 18-ին փոփոխություն է հայտնվել, ինչպես նաև սոցցանցում նրա էջից հեռացվել է համերգային շրջագայության մասին հիշատակումը:

Ինչպես գրում է kp.ru-ն, հայտնի երգիծաբանը ծրագրել էր 10-ից ավելի համերգներ տալ մինչև Նոր տարի Մոսկվայում, Ռյազանում, Վորոնեժում, Կուրսկում և Սանկտ Պետերբուրգում:

Նա մի քանի անգամ նշել է, որ համերգների մի մասը ստիպած է եղել հետաձգել իրեն հակացուցված երկարատև թռիչքների պատճառով, բայց մի մասը մտադիր է կատարել: Սակայն, ինչպես նշվում է, 68-ամյա Զադորնովի առողջությունը թույլ չի տա նրան իրականացնել իր ծրագրերը:

   

Միխայիլ Զադորնովը չեղարկել է բոլոր ներկայացումները նոր երկարատև բուժման պատճառով