Աշխարհում գոյություն ունեցող յոթ Koenigsegg One:1 հիպերքարերից մեկը վաճառվել է 10 մլն դոլարով
ԱՄՆ-ում վաճառվել է Koenigsegg One:1 հիպերքարերից մեկը, որից աշխարհում ընդամենը 7 օրինակ կա (ներառյալ` փորձնական նմուշը):
Ինչպես ներկայացնում է Motor.ru-ն, մեքենան վաճառվել է նախնական արժեքից 5 անգամ ավելի թանկ գնով` 10 մլն դոլարով:
Koenigsegg One:1 հիպերքարը ցուցադրվել է 2014 թվականին: Մեքենայի անվանումը խորհրդանշում է հզորության և զանգվածի հարաբերակցությունը. 1 ձիաուժը` 1 կգ-ի նկատմամբ:
Մեքենան համալրված է 1341 ձիաուժ հզորություն զարգացնող 5 լիտր աշխատանքային ծավալ և 8 մխոց ունեցող երկտուրբո շարժիչով, որն աշխատում է 7 աստիճան «ռոբոտացված» փոխանցման տուփի հետ: Նման մեքենան կշռում է 1341 կգ: Տվյալ մոդելը արագության մի քանի ռեկորդներ է սահմանել:












