Արևելյան Հալեպում հարձակումների պատճառով չեն աշխատում հիվանդանոցները

14:57 • 19.11.16

Արևելյան Հալեպում, սիրիական քաղաքին ուղղված հարվածներից հետո, բոլոր հիվանդանոցները դադարեցրել են իրենց աշխատանքը, հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով տեղի առողջապահության վարչությանը:


«Կյանքի համար անհրաժեշտ այդ ենթակառուցվածքի ոչնչացումը մարդկանց թողնում է առանց որևէ բուժհաստատության, որը կարող էր կենսական անհրաժեշտ բուժում տրամադրել»,- ասված է վարչության հաղորդագրությունում, որը փոխանցել է սիրիական ընդդիմության ներկայացուցիչը: