Apple-ը ցանկանում է iPhone-ի արտադրությունը տեղափոխել ԱՄՆ. լրատվամիջոցներ

13:58 • 19.11.16

Ամերիկյան Apple տեխնոլոգիական ընկերությունն ուսումնասիրում է իր, թերևս, ամենահայտնի արտադրանքի՝ iPhone սմարթֆոնի արտադրությունը Միացյալ Նահանգների տարածք տեղափոխելու հավանականությունը:


Ինչպես հայտնում է The Verge-ը՝ ճապոնական Nikkei պարբերականին հղումով, Apple-ը հարցն արդեն քննարկել է սմարթֆոնի հավաքմամբ զբաղվող Foxconn և Pegatron ընկերությունների հետ:


Աղբյուրը նկատում է, որ  ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփն իր նախընտրական քարոզարշավի ժամանակ ասել էր, որ Apple-ը պետք է իր արտադրական գործընթացը կազմակերպի ԱՄՆ տարածքում:


«Մենք կստիպենք Apple-ին իր գրողի տարած համակարգիչներն ու մնացած բաներն արտադրել այստեղ, ոչ թե ուրիշ երկրներում»,- ասել էր Թրամփը:


Սակայն ոլորտի վերլուծաբանների կարծիքով՝ արտադրական գծի տեղափոխությունը ծախսատար գործընթաց կլինի տեխնոլոգիական «հսկայի» համար, մինչդեռ արտադրական ծախսերը կաճեն 50%-ով:

Apple-ը ցանկանում է iPhone-ի արտադրությունը տեղափոխել ԱՄՆ. լրատվամիջոցներ