Չինաստանում հետ են կանչել ավելի քան 22,500 BMW ավտոմեքենա

17:25 • 19.11.16

Որակի, ստուգումների և կարանտինի հսկողության Չինաստանի պետական վարչությունը որոշում է կայացրել հետ կանչել BMW ապրանքանիշի ավելի քան 22,5 հազար ավտոմեքենա անվտանգության բարձիկների է էլեկտրոնային կառավարման բլոկի հետ կապված խնդիրների պատճառով, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Կարգավորիչի հաղորդագրությունում նշվում է, որ խնդրի պատճառով առաջացած անվտանգության բարձիկների աշխատանքի խախտման հետևանքով կա վթարի դեպքում ուղևորների և վարորդի համար վտանգ:

Վարչության հաղորդագրության համաձայն՝ հետ են կանչվել 2011 թվականի դեկտեմբերի 2-ից մինչև 2012 թվականի հունիսի 21-ն ընկած ժամանակահատվածի արտադրության 7-րդ դասի BMW-ի մոդելի 17327, ինչպես նաև 2011 թվականի մայիսի 12-ից մինչև 2012 թվականի հունիսի 29-ն ընկած ժամանակահատվածի արտադրության 5-րդ դասի BMW-ի մոդելի 5216 ավտոմեքենա:

Բացի այդ կարգավորիչը հետ է կանչում Rolls-Royce Ghost 336 ավտոմեքենա: Ավտոմեքենաները կսկսեն հետ կանչվել դեկտեմբերի 16-ին:

 

 

 

 

 

Չինաստանում հետ են կանչել ավելի քան 22,500 BMW ավտոմեքենա