ԱՄՆ-ում մահացել է սրտի փոխպատվաստման՝ աշխարհում առաջին վիրահատությունն իրականացրած բժիշկը
Միացյալ Նահանգների Հյուսթոն քաղաքում 96 տարեկանում կյանքից հեռացել է տաղանդավոր վիրաբույժ Դենթոն Քուլին, որն աշխարհում առաջինն էր իրականացրել սրտի փոխպատվաստման վիրահատությունը:
Ինչպես հայտնում է Reuters-ը, Քուլին հանդիսանում էր աշխարհի ամենահայտնի ու հարգված կարդիովիրաբույժներից մեկը, որն իր մասնագիտական պրակտիկայի ընթացքում վիրահատել է մոտ 100.000 հիվանդի, ինչպես նաև մշակել սիրտ-անոթային վիրաբուժության բնագավառում լայնորեն կիրառվող մի շարք մեթոդներ:
Աղբյուրը մանրամասնում է, որ 1968թ. Քուլին առաջին անգամ իրականացրել է սրտի փոխպատվաստման բարեհաջող վիրահատություն, իսկ 1 տարի անց իրականացրել է արհեստական սրտի փոխպատվաստում:










