Վրաստանի նախագահը հաստատել է Գեորգի Կվիրիկաշվիլիի թեկնածությունը վարչապետի պաշտոնում
Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին հաստատել է երկրի վարչապետի պաշտոնի համար «Վրացական երազանք» կուսակցության կողմից ներկայացված Գեորգի Կվիրիկաշվիլիի թեկնածությունը: Այդ մասին հայտնում է ТАСС-ը՝ վկայակոչելով Վրաստանի առաջնորդի մամուլի ծառայությանը:
Վրաստանում խորհրդարանական ընտրություններում ձայների մեծամասնությունը հավաքած կուսակցությունն առաջադրում է վարչապետի թեկնածությունը, որը պետք է ձևավորի նոր կառավարություն: «Վրացական երազանք»-ը 2016 թվականի խորհրդարանական ընտրություններում գրանցել է լավագույն արդյունքը՝ հավաքելով 48,8 տոկոս ձայն:
Նոյեմբերի 18-ին հաստատվել են նոր խորհրդարանի լիազորությունները:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Վրաստանի խորհրդարան է անցել երեք կուսակցություն:
Գեորգի Կվիրիկաշվիլին Վրաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնում է 2015 թվականի դեկտեմբերի վերջից։










