Իրանը մոտ 9 մլրդ դոլար է հատկացրել «Բուշեր» ԱԷԿ-ի 2 էներգաբլոկների կառուցման համար

15:25 • 19.11.16

Իրանի իշխանությունները «Բուշեր» ատոմային էլեկտրակայանի երկու բլոկների կառուցման համար հատկացրել են մոտ 9 միլիարդ դոլար: Այդ մասին հայտնել է Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:


«Բուշերում ԱԷԿ-ի երկու նոր ռեակտորների կառուցման համար հատկացվել է 300 հազար միլիարդ ռիալ (մոտ 9 միլիարդ դոլար): Առաջին տրանշը երկրի կենտրոնական բանկի կողմից կիրականացվի առաջիկա երկու շաբաթների ընթացքում»,- ասել է Սալեհին:


«Բուշեր» ԱԷԿ-ի երկրորդ և երրորդ բլոկների կառուցման նախագծի աշխատանքների մեկնարկի հանդիսավոր արարողությունը կայացել է սեպտեմբերի 10-ին: «Բուշեր-2» նախագծի իրականացումը կպահանջի 10 տարի, դրա արժեքն իրանական կողմը գնահատում է մոտ 10 միլիարդ դոլար: