Կիմ Չեն Ընը ղեկավարել է կանանց հրետանային հաշվարկների ուսումնական վարժանքները

16:53 • 19.11.16

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի՝ կանանց հաշվարկների մարտական պատրաստվածության «անսպասելի ստուգում» է իրականացրել, հայտնում է ТАСС-ը:


Կորեայի աշխատավորական կուսակցության և պետության պետխորհրդի նախագահը հրահանգել է բարձրացնել Կորեայի ժողովրդական բանակի, այդ թվում՝ հրետանային զորքերի մարտական պատրաստությունը և մարտունակությունը: Նա նաև ընդգծել է «մարտականին առավելապես մոտ պայմաններում զինծառայողների ինտենսիվ մարզումներ անցկացնելու» անհրաժեշտությունը:

Ի նշան հատուկ լավ վերաբերմունքի՝ Հյուսիսային Կորեայի առաջնորդը լուսանկարվել է լավագույն արդյունքները ցույց տված հրետանավորուհիների հետ, որոնք ուսումնական կրակոցների ժամանակ ոչ մի սխալ թույլ չեն տվել:

Զորավարժությունների անցկացման վայրը չի նշվում։